Չինացի ոստիկանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ նունչակներով ետ մղելով պինգ-պինգի գնդերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինական Գուանդուն նահանգի բնակիչ Սե Դեշենը Գինեսի հերթական ռեկորդն է սահմանել՝ նունչակով ետ մղելով սեղանի թենիսի գնդերը: Մեկ րոպեում նա ետ է մղել սեղանի թենիսի Չինաստանի հավաքականի խաղացողների համար նախատեսված մարզումային ավտոմատ սարքի փոխանցումները:
Գնդերը 2,7 մետր հեռավորությունից, տարբեր ուղղություններով նետվել են ավելի քան 40 կմ/ժ արագությամբ:
Ռեկորդը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքի չինական ներկայացուցիչները: Միջոցառումը հեռարձակվել է ուղիղ եթերով:
Սե Դեշենը նաև այլ ռեկորդների հեղինակ է: Մասնավորապես, նա նունչակներով կարողացել է 34,8 վայրկյանում բացել հանքային ջրի 10 շիշ և մի րոպեում հանգցնել 52 մոմ:
Ներկայումս Սի Դեշենը աշխատում է Պեկինի ոստիկանությունում, որպես մարտարվեստի հրահանգիչ: