Վաղ առավոտից շրջայցեր են կատարվել ՀՀ մարզեր և վերահսկվել ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ճանապարհների շահագործման վերահսկման պատասխանատուներն այսօր վաղ առավոտից շրջայցեր են կատարել հանրապետության տարբեր տարածաշրջաններում՝ հետևելով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներին։
Տեղում ցուցումներ են տրվել ճանապարհները սպասարկող կազմակերպություններին, և վերացվել են թերությունները։
Հարգելի՛ վարորդներ, «Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է վթարներից, պատահարներից, խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
[b]«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ[/b]