211652_close_icon
views-count3024 դիտում article-date 18:18 22-12-2020

Եթե Փաշինյանի շրջապատում միջազգային իրավունքից տարրական գիտելիքներով 1 անձ լիներ, նրան կհուշեր՝ երկրի սահմանները գծվում են սահմանակից պետությունների միջև կնքվող պայմանագրով. Գ. Կոստանյան. 168.am

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական մանիպուլիատիվ գրառմամբ փորձ է կատարել նորամուծություն մտցնել միջազգային իրավունքում՝ պնդելով, որ ՀՀ պետական սահմանը գծվում է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, հղում կատարելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին: [url=https://168.am/2020/12/22/1433810.html]168.am[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: «Եթե Նիկոլ Փաշինյանի շրջապատում միջազգային իրավունքից տարրական գիտելիքների տիրապետող գոնե մեկ անձ լիներ, վստահ եմ նրան կհուշեր, որ երկրի պետական սահմանները գծվում են սահմանակից պետությունների միջև կնքվող պայմանագրով ոչ թե ներպետական օրենսդրությամբ: Այս պայմանագիրը՝ սահմանների դելիմիտացիայի պայմանագիր (Delimitation of the boundary) կնքվում է սահմանների դեմարկացիայի (Demarcation of the state boundary) արդյունքում պատրաստված փաստաթղթերի փաթեթի հիման վրա: Սահմանների դելիմիտացիան մի փաստաթուղթ է որում իրավաբանորեն ձևակերպվում է սահմանակից պետությունների միջև պետական սահմանը: Պայմանագրի բաղկացուցիչ մաս է կազմում տեղագրական քարտեզի վրա սահմանների հստակ գծապատկերը և սահմանվում են դրա գրավոր նկարագրությունը: Իսկ դեմարկացիոն փաստաթղթերը դրանք արդեն համատեղ հանձնաժողովի կողմից երկու պետությունների սահմանի տեղում, քայլ առ քայլ գծանշումն է և սահմանազատման փաստաթղթերի կազմումը: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ աղավաղելուց և ըստ իր քաղաքական նպատակահարմարության մանիպուլացնելուց հետո հիմա էլ անցել է միջազգային իրավունքը մանիպուլացնելու գործին: Նրա այս մոտեցումը կարծում եմ մեր պետության բարձրագույն ղեկավարությանը ևս մեկ անգամ ծաղրի առարկա է դարձնելու միջազգային գործընկերների առջև»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր