Եվրահանձնաժողովը կվերահսկի ԵՄ պետությունների և «Գազպրոմ»-ի միջև կնքվող բոլոր գործարքները
Եվրահանձնաժողովը ծրագրում է վերահսկողություն սահմանել ԵՄ որոշ անդամ պետությունների հետ ռուսական «Գազպրոմ»-ի կնքած համաձայնագրերի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է RBK-ն, դա առավել իրական հետևանքներ կարող է ունենալ հենց «Գազպրոմ»-ի համար, որը գազով է ապահովում ԵՄ պետությունների 1/3 մասին:
Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կհրապարակավի այսօր՝ փետրվարի 25-ին: Այն մշակվել է համաեվրոպական էներգաանվտանգության նոր ռազմավարության ծրագրի շրջանակում, համաձայն որի ԵՄ անդամ երկրները մասամբ կզրկվեն էներգետիկ քաղաքականության սուվերենությունից: Մինչ գործարք կնքելը նրանք պարտավոր կլինեն Եվրահանձնաժողովին ներկայացնել գործարքի վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: