Արման Թաթոյանը հանդիպել է բուժում ստացող պարտադիր ժամկետային զինծառայողներին
                        Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ ապրիլի 27-ին, չհայտարարված այց է իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ քննարկել են զինծառայողների առողջական վիճակի, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված հարցերը:
[b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ [/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

