1229 դիտում
14:02 22-12-2020
Ջոնսոնը հրաժարվել է ԵՄ-ի հետ Brexit-ի շուրջ բանակցությունները շարունակել 2021 թվականին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել Է բրիտանական Պահպանողական կուսակցությունից օրենսդիրների խնդրանքը՝ 2021 թվականին Բրյուսելի հետ շարունակելու բանակցությունները Brexit-ից հետո կողմերի ապագա հարաբերությունների առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հաղորդել Է The Guardian թերթը:
«Անցումային ժամանակաշրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ Է: Այն կավարտվի դեկտեմբերի 31-ին: Մեր որոշումը չի փոխվի»,-հրատարակությունը մեջբերում Է Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը: Նա նշել Է, որ Եվրամիության հետ բանակցություններն առաջվա պես դժվար են ընթանում:
«Մենք արդեն խոսել ենք, որ մեզ հարկավոր կլինի որեւիցե համաձայնություն վավերացնել մինչեւ հունվարի 1-ը: Կուսակցության առաջնորդը հարկավոր Է համարում խորհրդարան ստեղծել, որպեսզի օրենսդիրներին ձայնի իրավունք տա»,-հավելել Է վարչապետի ներկայացուցիչը:
Միացյալ Թագավորության վարչապետ Ջորիս Ջոնսոնը դեկտեմբերին ավելի վաղ հայտարարել Է, որ բրիտանացիները պետք Է պատրաստվեն ԵՄ-ից հավանական դուրս գալուն՝ առանց Բրյուսելի հետ Լոնդոնի հետագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիր կնքելու:
Նա ընդգծել Է, որ «կողմերին չի հաջողվի համաձայնագիր կնքել, եթե ԵՄ-ն իր դիրքորոշման հարցում զգալի փոփոխությունների չգնա»: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դեկտեմբերին նույնպես արձանագրել Է, որ կողմերի միջեւ լուրջ տարաձայնություններ են մնում:
Անցած շաբաթ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են արտահերթ լիագումար նիստի հավաքվել դեկտեմբերի վերջին, եթե մինչեւ դեկտեմբերի 20-ը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համաձայնագիր կնքվի ապագա հարաբերությունների մասին, եւ այն քննարկվի հավանության նպատակով: Բրյուսելը եւ Լոնդոնը ձգտում են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել համաձայնագիրը, որը կարգավորում Է նրանց հետագա փոխհարաբերությունները:
2020 թվականի վերջին լրանում Է այսպես կոչված անցումային ժամանակաշրջանը, եւ այդպիսով, Մեծ Բրիտանիան 2021 թվականի հունվարի 1-ից կավարտի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Առանց նման համաձայնության, առեւտուրը Լա-Մանշի նեղուցով կիրականացվի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին համապատասխան, եւ մաքսեր կսահմանվեն ապրանքների վրա:
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
13:17 23-09-2019
Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցով անդիպումներ կունենա Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ. Daily Mail
940 դիտում
15:08 28-12-2020
Brexit-ի փոփոխությունները եվրոպացիների համար կսկսվեն 2021 թվականի հունվարի 1-ից
Այս բաժնից
1099 դիտում
21:46 02-01-2025
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք
907 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի
895 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի