211652_close_icon
views-count772 դիտում article-date 15:08 28-12-2020

Brexit-ի փոփոխությունները եվրոպացիների համար կսկսվեն 2021 թվականի հունվարի 1-ից

Դեկտեմբերի 31-ին Brexit-ի (Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) անցումային շրջանի ավարտվելուն պես՝ 2021 թվականի հունվարի 1-ից միլիոնավոր եվրոպացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում ապրող հույներ, բախվելու են նոր իրականությանը, հայտնում է [url=https://greekcitytimes.com/2020/12/28/brexit-changes-for-europeans/?fbclid=IwAR2Z1jE3z2WAJkDRbfya0RbvRNOLm8W-L9KBngdr8aBT56bohBMup3l8sxU]greekcitytimes.com[/url] լրատվական կայքը: Անցյալ շաբաթ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Brexit-ի հարցերով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիերին՝ Միացյալ Թագավորության հետ Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր ձեռք բերելու հաջողության համար: Դեկտեմբերի 24-ին Լոնդոնին ու Բրյուսելին հաջողվել է համաձայնության գալ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ՝ նվազագույնի հասցնելով Լա Մանշի երկու կողմերի միջև հնարավոր խափանումերը: Հունվարի 1-ից սահմանափակվելու է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տեղաշարժը: Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվելու եվրոպացիների՝ Մեծ Բրիտանիայում ապրելու, աշխատելու և սովորելու ուղղությամբ՝ միայն այն պատճառով, որ նրանք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներ են: Հետևաբար, այսուհետ, Լոնդոնում հաստատվելու համար վերոնշյալ պետությունների քաղաքացիները պետք է դիմեն այցագրի համար: Զբոսաշրջության համար, սակայն, մինչև 90 օր մուտք գործելու դեպքում այցագրի համար դիմելու անհրաժեշտություն չի սահմանվել:

Նմանատիպ նյութեր