1511 դիտում
16:33 21-12-2020
Արցախում մոտ 3 ամսում կորոնավիրուսի վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ
Արցախում այս տարվա հոկտեմբերի 1-ից առայսօր կորոնավիրուսի վարակի թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Գերատեսչության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:
Ըստ այդմ՝ իրականացվում է օրական 60-70 նմուշառում: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև հիվանդները տնային ամբուլատոր բուժում են ստացել, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում:
«Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստացել 232 հիվանդ, ապաքինվել է 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք, որոնց մեծամասնությունը տարեցներ են, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս է գրվել առողջացած, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում»,-նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք:
Նմանատիպ նյութեր
2832 դիտում
19:56 02-06-2020
Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ
3183 դիտում
13:34 02-08-2020
Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 քաղաքացու մոտ
1552 դիտում
11:50 01-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, առայսօր հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ
Այս բաժնից
1090 դիտում
10:04 03-02-2025
Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին (տեսանյութ)
1363 դիտում
23:32 02-02-2025
Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
1183 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով