Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում ռուս զինվորների տեղակայումը ՀՀ ինքնիշխանության կորուստ չի համարում
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքի մարզի որոշ հատվածներում ռուս սահմանապահների տեղայակումը չի համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստ: Այս մասին Հարությունյանը նշել է «Զինուժ մեդիա»-ին տված հարցազրույցում:
«Ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունը ապահովված չէ։ Իսկ քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը։ Մեր գերխնդիրն է այսօր ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը և անկախությանը»,- ասել է նախարարը: