721 դիտում
15:23 19-02-2024
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Թեհրանում կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը։ Արցախի հիմնահարցն ու կորուստը, ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփյոււռք հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, առկա մտահոգությունները, ապագա հնարավոր զարգացումներն ու հայկական կողմի անելիքներն այն թեմաներն էին, որոնք քննարկվել են Թեհրանում՝ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։
Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 15-16-ը, Հայ հասարակական միության (Հայ ակումբ) սրահում կազմակերպված «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանից, Արցախից հրավիրված բանախոսներ, ՀԱԵ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչներ և ազգային մարմիններ: Խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության եւ ինքնիշխանության պահպանման համար»:
Հայ դատի հանձնախմբի հրավերով խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հյաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գլստյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են.
● համազգային ճգնաժամը դիմագրավելու գործում Հայ Առաքելական եկեղեցու կարողություններին, եկեղեցու դեմ տարվող արշավին,
● առկա պայմանների եւ իրականության պարագայում Հայ դատի պայքարի նորօրյա թիրախների ճշգրտմանը, ռազմավարության եւ մարտավարության մշակմանը
● ՀՀ ներքաղաքական իրավիճակին, առկա ճգնաժամը հաղթահարելու գործում ընդդիմության անելիքներին,
● տարածաշրջանային խնդիրներին, դրանց աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:
● բռնագաղթված արցախահայության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակին եւ Արցախի Հանրապետութեան պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարևորությանը:
ՀՀ-ից ժամանած գործիչները Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում նաև փակ ձևաչափով հանդիպումներ մտքերի փոխանակումներ են ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:
«Հայ դատն այսօր» խորհրդաժողովը Հայ դատի Թեհրանի հանձնախմբի ամենամյա միոջցառումն է, որը կազմակերպվում է ավելի քան 15 տարի անընդմեջ։ Այն կարևոր նշանակություն ունի իրանահայ համայնքի կյանքում, որին ամեն տարի մասնակցում են հեղինակավոր գործիչներ, փորձագետներ՝ քննելու հայության ներկա կացությունը և լուծումներ գտնելու առակ խնդիրների համար։

Նմանատիպ նյութեր
862 դիտում
13:10 18-02-2024
Թեհրանում կայացել է «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Այս բաժնից
712 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
601 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
805 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am