53179 դիտում
21:40 22-04-2018
Հետո ի՞նչպես ենք դրա տակից դուրս գալու, մեկս մյուսի աչքերի մեջ նայելու. Կարեն Կարապետյան
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում: [url=https://armenpress.am/arm/news/931024.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակի լուծումն ինչպե՞ս է տեսնում, ՀՀ առաջին փոխվարչապետն ասաց.
«Նախևառաջ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ լինել, զգոն լինել, ընտանիքներում այս ամենի մասին խոսել: Օրինակ՝ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կցանկանա՞ք ձեր 12 տարեկան երեխաներն այս խաղերի մեջ մասնակցեն: Ինձ համար դա անընդունելի է: Սթափ և զգոն լինենք, մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսին լսենք, կոչ անենք, որպեսզի նստենք խոսենք: Ծիծաղելի վիճակում ենք հայտնվելու»:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ երբ մեծ զանգված է հավաքվում, այն կառավարելը դժվար է, այդ զանգվածը միատարր չէ, դրանում կարող են հայտնվել մարդիկ, որոնք ուրիշ նպատակով են այդտեղ:
«Որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, ով իր պատկերացմամբ, իր համոզմամբ արդարացի է և երկրի համար անհանգիստ միտումներով է մտել այնտեղ: Այսինքն, կարող են լինել նաև կրիմինալ էլեմենտներ: Այսօր արտաքին թշնամու հատուկ ծառայությունները կարող են հրահրել և մենք բոլորս, ովքեր որոշումները կայացնում ենք, պետք է բացի համարձակությունից և վճռականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության, և հետո՝ ի՞նչպես ենք դրա տակից դուրս գալու, մեկս մյուսի աչքերի մեջ նայելու»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը:
Նմանատիպ նյութեր
348732 դիտում
20:54 10-11-2020
Ո՞նց եմ նայելու զոհված ընկերներիս մայրերի, քույրերի, ձագերի աչքերի մեջ. Գևորգ Գրիգորյան
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը