211652_close_icon
views-count1584 դիտում article-date 11:03 05-12-2020

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հարգելի հայրենակիցներ Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից: Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում: Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

Նմանատիպ նյութեր