211652_close_icon
views-count1231 դիտում article-date 21:25 13-02-2024

Վիզաների ազատականացման շուրջ շուտով երկխոսություն կլինի Հայաստանի հետ․ Ժոզեպ Բորել

Եվրամիության և Հայաստանի միջև շուտով երկխոսություն կլինի Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Ի գիտություն եմ ընդունում Հայաստանի մեծ հետաքրքրությունը վիզաների ազատականացման հարցում։  Համապատասխան երկխոսություն դրա շուրջ շուտով կլինի»,- ասել է Բորելը։

Նա նաև նշել է, որ ցանկանում են աջակցել Հայաստանի մասնակցությանը  Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին։ «Սա հզոր ներուժ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է դիվիդենտներ բերել խաղաղության համար», - նշել է Բորելը։

ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիության և Հայաստանի հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Նմանատիպ նյութեր