2255 դիտում
10:03 31-08-2020
Ոչ ոք շահագրգռված չէ Բելառուսը նոր Ուկրաինա դարձնելու հարցում․ Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը չի կարծում, որ Եվրամիությունն ու Ռուսաստանը Բելառուսում դիմակայում են միմյանց, գրում է [url=https://regnum.ru/news/3049325.html]regnum[/url]-ը։
«Ոչ ոք շահագրգռված չէ Բելառուսը նոր Ուկրաինա դարձնելու հարցում։ Այս կոնֆլիկտում ոչ թե Եվրոպան ու Ռուսաստանն են դիմակայում միմյանց, այլ բելառուս ժողովուրդը դիմակայում է իր ղեկավարներին»,- գրել է Բորելը Le Journal du Dimanche պարբերականում հրապարակված իր հեղինակային հոդվածում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Բելառուսում ընտրությունների արդյունքների դեմ բողոքողներն օգտագործում են ոչ թե ԵՄ դրոշները, այլ հին բելառուսական դրոշները:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Բելառուսում ճգնաժամի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ հովանու ներքո:
«Անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել պատասխանատուների դեմ, եթե ԵՄ-ն ցանկանում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
14:38 25-08-2020
ԵՄ-ն վճռականորեն քննադատում է այն, ինչը կարծես մահափորձ էր պարոն Նավալնիի դեմ․ Ժոզեպ Բորել
1652 դիտում
16:25 05-10-2022
Փաստ է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը․ Ժոզեպ Բորել
Այս բաժնից
889 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
859 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
976 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար