1433 դիտում
13:40 18-12-2020
Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը վտանգում է ԱՄՆ անձնակազմի և ռազմական տեխնիկայի անվտանգությունը. Պոմպեոն դիմել է Չավուշօղլուին
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի առաջին տեղակալ Քեյլ Բրաունը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական [url=https://www.state.gov/secretary-pompeos-call-with-turkish-foreign-minister-cavusoglu-3/]կայքից[/url]:
Բրաունի հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ`քննարկելու դեկտեմբերի 14-ին ԱՄՆ կողմից պատժամիջոցների սահմանումը` ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի նկատմամբ` ռուսական արտադրության С -400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումների համար, ինչպես պահանջվում է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով (CAATSA):
Պետքարտուղար Պոմպեոն պարզաբանել է, որ Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը վտանգում է ԱՄՆ անձնակազմի և ռազմական տեխնիկայի անվտանգությունը և թույլ է տալիս Ռուսաստանին մուտք գործել թուրքական զինված ուժեր և պաշտպանական արդյունաբերություն:
Պետքարտուղարը ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակն է կանխել Ռուսաստանին էական եկամուտների և ազդեցության հասանելիությունը, և դրանք նպատակ չունեն խաթարելու Թուրքիայի կամ ԱՄՆ այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական կարողությունները կամ մարտական պատրաստությունը: Քարտուղար Պոմպեոն նաև հորդորել է Թուրքիային լուծել С-400- ի հարցը այնպես, ինչպես համահունչ է մեր պաշտպանական ոլորտի համագործակցության տասնամյակների պատմությանը և վերստին հանձն առնել ՆԱՏՕ-ի հետ համապատասխան սպառազինություն գնելու իր պարտավորությունները»:
Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնումը, չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ստեղծած ճգնաժամին, սկսվել է դեռևս 2019 թվականին:
Նմանատիպ նյութեր
2287 դիտում
10:54 26-07-2019
Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չգործարկել Ս-400-ները
4236 դիտում
18:18 31-05-2017
Ադրբեջանը վտանգում է, ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի անվտանգությունը․ Կորյուն Նահապետյան
Այս բաժնից
751 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
715 դիտում
15:35 23-11-2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ում կքննարկի հեռահար զինատեսակներով իրեն հարվածների թեման
742 դիտում
13:24 23-11-2024
Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար