2326 դիտում
10:36 18-12-2020
«Շոուներով» ղեկավարելու աղետալի հետևանքները․ «Առավոտ»
«Ատավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Հայ մարդը Թուրքիայի գանձարանին մեկ ժանգոտ լումա կամ կոպեկ չպետք է տա: Դա ստորացուցիչ է: Եվ այսօր, այն դրոնները, որոնք կրակում են՝ թուրքական «Բայրաքթար» դրոնները, որոնցով պայթեցնում են մեր երիտասարդներին եւ նույնիսկ տանկերին… այդ դրոնների, հրթիռների համար դուք եք վճարել», – հոկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նույն հաջողությամբ նա կարող էր ասել, որ ռուսաստանյան ապրանքներ գնողները, ինչպես նաեւ Ռուսաստանում հարկեր մուծող հայերը (իսկ նրանք մեկ միլիոնից ոչ պակաս են) վճարել են ТОС-1А համակարգերի, Т-90С տանկերի, БМП-3 հետեւակի մարտական մեքենաների եւ «Գրադ» կայանքների համար, որոնցով ադրբեջանական բանակը նույնպես պայթեցնում էր մեր երիտասարդներին եւ տարեցներին:
Բոլոր դեպքերում, հոկտեմբերի 21-ի ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելվել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Կառավարության այդ որոշումը դեռեւս չի չեղարկվել, սակայն նոյեմբերի 26-ին էկոնոմիկայի նախարար նշանակված Վահագն Քերոբյանը պաշտոնավարման առաջին իսկ օրերից սկսել է խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրային հարաբերությունների աշխուժացման մասին: Թե այս հակասական մոտեցումներից ո՞րն է ճիշտ, իսկ որը՝ սխալ, քննարկելու հարց է: Խոսքն այլ բանի մասին է. պետությունը չի կարող ղեկավարվել միայն «շոուներով», քաղաքական գովազդով եւ պոպուլիզմով:
Հանուն արդարության պետք է ասել, որ շոու-բիզնեսի տարրերը հասարակական եւ քաղաքական կյանքի մեջ ներմուծելը զուտ հայաստանյան երեւույթ չէ. համացանցի եւ, մասնավորապես, սոցցանցերի միջոցով աշխարհում ձեւավորվում է այն, ինչ Արեւմուտքում ընդունված է անվանել post-truth՝ «հետ-ճշմարտություն», երբ մանիպուլյացիայի հատուկ մեթոդներով լայն զանգվածների համար ստեղծվում է վիրտուալ իրականություն, որն էապես տարբերվում է բուն իրականությունից: Բայց որքան էլ այլ երկրներում իշխանության գլխին լինեն Թրամփի կամ Զելենսկու նման շոումենները, համակարգը նրանց ստիպում է հանդես գալ նաեւ որպես պետական գործիչներ: Մեզանում այդ սահմանափակումը չկա, եւ 2,5 տարվա ընթացքում զարգացող ստի, ապակողմնորոշման, «ֆեյքի» ինդուստրիան մեզ բերեց աղետալի իրավիճակի:
Դատարանները կամ Ազգային ժողովը շրջափակելու եւ «դըմփ-դըմփ-հու» գոռալու շոուների մասին շատ է գրվել: Իսկ ես վերջերս հիշեցի ավելի «մանր» դրվագներ: Օրինակ, երբ վարչապետը հարձակվեց մաքսավորի վրա, որն, իբր, «սխալ տեղ» է դրել պետական դրոշը: Կամ՝ երբ Կրթության եւ գիտության նախարարը մտավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ու սկսեց փոշիներ սրբել (դա, ի դեպ, ուղիղ փոխառություն էր ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկի «Ռեվիզոռռո» շոու-ծրագրից): Հիմա այդ միջադեպերը իսկապես շատ մանր եւ անկարեւոր են թվում, բայց դուք հիշեք, թե ինչ փոթորիկ էին դրանք բարձրացրել ֆեյսբուքում եւ քանի օր էին քննարկվում:
Իսկ հիմա դա համեմատեք Կապանի բարձունքների վրա հայկական դիրքերի ապամոնտաժման եւ դրանք թշնամուն հանձնելու հետ: Դա «շոու» չէ, դա աղետալի իրականություն է, բայց պոպուլիզմից բժժած հասարակությանը, դա, ըստ ամենայնի, առանձնապես չի հետաքրքրում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1999 դիտում
20:12 02-10-2014
Ճանապարհների աղետալի վիճակն ու դրա հետևանքները. Սուր անկյուն. տեսանյութ
1468 դիտում
16:15 18-02-2014
Թուրքիան մի քանի օր կին է ղեկավարելու
3876 դիտում
16:55 29-06-2015
Ովքեր են ղեկավարելու Բաղրամյան պողոտայի պայքարը
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2878 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր