211652_close_icon
views-count3738 դիտում article-date 16:24 17-12-2020

Թուրքիան Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերականգման համար նախապայման է առաջ քաշել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիան կարող է Ֆրանսիայի հետ կարգավորել հարաբերությունները, եթե Փարիզը փոխի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, գրում է [url=https://www.reuters.com/article/turkey-france/turkey-says-france-must-change-stance-on-syria-operations-to-improve-ties-idUSA4N2FR01X]Reuters[/url]-ը։ «Թուրքիան բազմիցս Ֆրանսիայի հետ խայթող դիտողություններ է փոխանակել Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում իրականացվող քաղաքականության, ինչպես նաև Ֆրանսիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման վերաբերյալ»,- հայտարարել է նա։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Փարիզն է գլխավորել Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների կիրառումը։

Նմանատիպ նյութեր