Որտեղ ներկա է Ռուսաստանը, այնտեղ առկա է ապակայունացման ռիսկ. Պոմպեոյի օգնականը՝ ԼՂ-ում ՌԴ ներկայության մասին․ Ria.ru
ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը պնդում է, որ Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղի համար «ապակայունացման ռիսկ» է պարունակում: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20201216/karabakh-1589591212.html]ria.ru[/url]-ն:
Քուփերի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել է նրան, թե ինչպես է ԱՄՆ-ն մտադիր օգնել տարածաշրջանի երկրներին դիմակայելու ռուսական ազդեցությանը:
«Դուք նկատեցիք, և ես միանշանակ համաձայն եմ այդ դիտողության հետ, որ այնտեղ, որտեղ կա Ռուսաստանի ներկայությունը, առկա է ապակայունացման ռիսկ և, իհարկե, մարտահրավեր բոլոր մասնակից պետությունների և կողմերի համար»,- պատասխանել է Քուփերը:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն պաշտպանում է խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը և դրանցում Մինսկի խմբի մասնակցությունը, ինչպես նաև «լրացուցիչ ուշադրություն է դարձնում հումանիտար տարածքին»: