211652_close_icon
views-count18992 դիտում article-date 21:32 16-12-2020

Օրվա ուրախ լուրը․ Խծաբերդում 7 գյումրեցի կարողացել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ. Aravot.am

Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված գյումրեցի 7 կամավորականներ կարողացել են ճեղքել օղակն ու հասնել անվտանգ գոտի։ Այս մասին [url=https://www.aravot.am/2020/12/16/1159560/?fbclid=IwAR2MO1kkdqqoMnues31ISBPm-o8Tc03ZJg90Hr-lq7Ob4c2ybOBuvQJTRYI]Aravot.am[/url]-ին տեղեկացրեց ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չհրապարակելով մեր հերոսների անունները ու առայժմ նրանց հնարամտության մասին մանրամասներ չներկայացնելով։ Նա այս ուրախալի լուրով կիսվել է նաև ֆեյսբուքյան իր էջում, գրելով․ «Ուրախ լուր․ քիչ առաջ զանգահարեց Խծաբերդում շրջափակման մեջ գտնվող ընկերներիցս մեկը, իրեն ու ևս վեց գյումրեցու հաջողվել է ճեղքել օղակը, հասնել անվտանգ գոտի: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անուններ ու հանգամանքներ այսօր չեմ նշի»: Հիշեցնենք, որ Խծաբերդում շրջափակման ու գերեվարման մեջ էին հայտնվել մոտ 160 շիրակցի կամավորականներ, որոնց հարազատները վաղ առավոտից Շիրակի մարզի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացնում։ Նրանք փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհները, շրջափակել նաև Շիրակի մարզպետարանի շենքը։ Այս պահին դարձյալ հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց․ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են։

Նմանատիպ նյութեր