8510 դիտում
17:56 15-12-2020
Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը
Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը:
[url=https://armenpress.am/arm/news/1037902/?fbclid=IwAR3Q1oEF-sBf3xj5neFfmeYiibZDHu5Q1eGtTg0MVz6J764xzDqaSz8mvFA]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Շատ խիստ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլը նախատեսվում է: Դա անգամ օրերի հարց է: Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը Ադրբեջանը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք կասկածներ ունենք, որ կարող է այդ թվից ավելի գերի լինել»,- ասաց Բաղդասարյանը:
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հայ գերիներ։
Նմանատիպ նյութեր
3766 դիտում
20:18 16-12-2020
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է