1211 դիտում
20:54 15-12-2020
Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն՝ Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է. Աղվան Պողոսյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն, որոնք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Բացի այդ մեր երկրի հետ կապված տեղի են ունենում գործընթացներ,որոնցում մեր ներկայացվածության ու դերի մասին որևէ հիշատակում չկա։
Սա կոնկրետ հետևանք է Նոյեմբեր 9-ին տեղի ունեցած կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման։
2.5 տարի երկիրը բռնազավթած դավաճանի ազգակործան քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը դուրս մղեցինք տարածաշրջանային գործընթացներից։
Ստեղծված իրավիճակում՝ փրկել հայկական պետականությունը, անհամատեղելի է գործող վարչախմբի գլխավորությամբ։
Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն՝ Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև...
Опубликовано Агваном Погосяном Вторник, 15 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
4983 դիտում
20:54 10-12-2020
Թուրքական 5-րդ շարասյունը՝ Նիկոլի գլխավորությամբ, անհապաղ պետք է հեռանա. Աղվան Պողոսյան
Այս բաժնից
829 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
919 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2275 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա