2138 դիտում
21:55 07-02-2019
Քաղցկեղը դատավճիռ չէ. կա բուժում, և դա պետք է հասկանան բոլորը.Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի դասընթացները մեկնարկեցին
Փետրվարի 7-ից 10-ը Երևանում տեղի կունենա Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որն այս տարի կազմակերպում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 30 երկրներից:
ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկեցին Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները: Պալիատիվ բժշկության դասընթացին այսօր ներկա էր մոտ 50 մասնակից: Դասընթացի ղեկավարներն են Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի պալիատիվ բժշկության բաժնի ղեկավար Ջասթին Բեյքերն ու մանկական ուռուցքաբանության հայտնի մասնագետ Քերըն Ուիլիամսը: Դասընթացները կշարունակվեն մինչ փետրվարի 8-ը, իսկ փետրվարի 9-ին և 10-ին տեղի կունենան գիտաժողովի գլխավոր նիստերը:
Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Հայաստանն առաջին անգամ կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով մանկական ուռուցքաբանության բնագավառում, որը չափազանց կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
16:33 15-02-2018
Մոտ ապագայում մանկական քաղցկեղը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը
Այս բաժնից
745 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
853 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին