4941 դիտում
20:54 10-12-2020
Թուրքական 5-րդ շարասյունը՝ Նիկոլի գլխավորությամբ, անհապաղ պետք է հեռանա. Աղվան Պողոսյան
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։
Սա իրականում նոր հայտարարություն չէ Ադրբեջանը ներկայացնող բռնապետի կողմից, իրականում՝ Ալիևը Արցախյան հաղթանակից հետո հերթական մեսիջն է ուղարկում ՀՀ քաղաքացիներին, որ պատրաստվեք հաջորդ պատերազմին։
Հաջորդ պատերազմին պետք է սկսել պատրաստվել հենց այսօրվանից՝ համատեղելով այն օրվա քաղաքական իշխանության հեռացմամբ։
Մենք ունենք հստակ անելիքներ՝ սահմանային անվտանգության ապահովումից մինչև բանակի սպառազինության ու տնտեսական հստակ ռեֆորմների իրականացմամբ։
Բոլորը պետք է հասկանան. փաշինյանական խունտայի հեռացմամբ է հնարավոր փրկել Հայաստանի պետականությունը ու ապահովել հայ ժողովորդի ֆիզիկական անվտանգությունը։
Թուրքական հինգերորդ շարասյունը՝ Նիկոլի գլխավորությամբ, անհապաղ պետք է հեռանա, և դա պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու թիվ մեկ օրակարգը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը,...
Опубликовано Агваном Погосяном Четверг, 10 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
3042 դիտում
13:48 15-11-2020
Իբր լրագրող Սեմյոն Պեգովից պահանջել եմ, որ հեռանա Արցախից․ սա հիմարություն է․ Վահրամ Պողոսյան
Այս բաժնից
1408 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին