6808 դիտում
14:36 15-12-2020
«Ընկեր Նիկո′լ, նո՞ր ես սուգ հայտարարում, ի՞նչ երեսով ես գնալու Եռաբլուր». սևազգեստ մայր․ «Առավոտ»
«Ընկեր Նիկո′լ, նո՞ր ես սուգ հայտարարում»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Սաթենիկ Խլղաթյանը: Նա Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրել է իր ամուսնուն և միայնակ մեծացրել իր երեք երեխաներին: Գրում է [url=https://www.aravot.am/2020/12/15/1159158/?fbclid=IwAR1gt53-YAN3ypI_X-hrSzOwTPPBkUGBmxyru8WrInrHWHTuqiMUV5RnWJk]«Առավոտը»[/url]։
Նա, խոսելով իրենց հասցեին հնչող վիրավորանքների մասին, որոնք արվում են ֆեյքերի կողմից, ասաց. «Չեմ պատկերացնում՝ լինի կին, որ կարողանա հայհոյանքներ հնչեցնել սևազգեստ մայրերի հասցեին: Չեմ պատկերացնում, որ երկրի ղեկավարն ուզենա զոհվածի ընտանիքին վարկաբեկելով կայանալ»:
Սևազգեստ կինը վստահեցրեց՝ իրենք այս հայրենիքի ոչ թե պարտված, այլ հաղթանակած սևազգեստ մայրերն են. «Մեր տղաներն իրենց կյանքի գնով տվեցին ազատություն: Իմ ամուսինը զոհվել է՝ թողնելով երեք որբ, երկու հարազատ քույրերիս երեխաները զոհվել են, իմ որդին վիրավոր է: Սրանով ինչի՞ չի զբաղվում Նիկոլ Փաշինյանը, հանկարծ հիշել է, որ կարող է երեք ամիս հետո գնալ Եռաբլուր»: Նա վրդովված է՝ ինչո՞ւ մինչև հիմա որպես երկրի ղեկավար չմոտեցավ, չեկավ Եռաբլուր ցավակցելու զոհվածների ընտանիքներին:
Սաթենիկ Խլղաթյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը մեր ամուսինների ազատագրած հողերը «սկուտեղի վրա» մատուցեց:
Անդրադառնալով եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշմանը, նա, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ընկե′ր Նիկոլ, սուգը սեպտեմբերի 27-ից է, նո՞ր ես ուշքի գալիս, սուգ նո՞ր ես հայտարարում: Մենք սգի մեջ ենք այն օրվանից, երբ նստեցիր գահին: Ի՞նչ եռօրյա սգի մասին է խոսքը, ի՞նչ երեսով ես գնալու Եռաբլուր ու մեր տղաներին ի՞նչ պիտի ասես»:
Նմանատիպ նյութեր
2057 դիտում
10:09 11-09-2021
Հրճվանք ու սուգ․ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել․ «Հրապարակ»
3102 դիտում
17:47 13-12-2015
Ժերար Պիկե. Արբելոան ինձ ընկեր է համարում, բայց նա ինձ ի՞նչ ընկեր
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
901 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21355 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու