211652_close_icon
views-count1686 դիտում article-date 17:17 12-12-2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կայցելեն նաև Երևան:

Նմանատիպ նյութեր