Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են
«Այսօր Բաքվում հանդիպում է սպասվում Ադրբեջանի նախագահի և վարչապետի հետ, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Կողմերի պատրաստակամության և կամքի առկայության դեպքում հնարավոր է բանակցային լուծում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ համանախագահները հուլիսի 19-ին Հայաստան էին այցելել: Նրանց ընդունել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Քննարկվել էին ԼՂ հարցի կարգավորման ուղիները: