Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է մառախուղ
Հայաստանի տարածքում՝ դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0001986001608120930751597.jpg[/img]
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ին քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0809106001608120941493627.jpg[/img]