211652_close_icon
views-count2207 դիտում article-date 21:35 11-12-2020

Բոլորիս նպատակն է Հայաստանն ազատագրել Նիկոլից, նրա թիմից, որովհետև երկիրը ծախեց թշնամուն, իմ, ընկերներիս ազատագրած երկիրը տվեց թուրքին․ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր բոլորի նպատակն է Հայաստանն ազատագրել Նիկոլից, նրա թիմից, որովհետև երկիրը ծախեց թշնամուն, իմ, ընկերներիս ազատագրած երկիրը տվեց թուրքին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում [url=https://www.tert.am/am/news/2020/12/11/protester/3468234?__cf_chl_jschl_tk__=8534d7612159d74c2163b8fcf7eca2741fcc5b61-1607707876-0-AQ7YhHXk_3xdBu5TuA08_3HdFSHs2YF1XfpDZxqHGcolQnMiIIiDVBSfBJOP-q7gJz3ElZCg9yE-Os-gWlL96Js3mcXEDJ-Ew4qZnL8H_QP8kccn3Yd77bo_qQpT5DHTSD6V1ThOry4ujUgV7tZKIqzWwcssNoA-9FJJAnoxvot9KV_hvb2rP-7BktegM15oE-84Zi8DpjX9p6gcNMev7fra4IEZ-2UJT4QVKIwFg0tw96_gW4MOVwBa-l7xRhpr6Vg0Y7uWuj-NwVe-kN7cx_lIe2SfMpV3HFGBq9eEkNF3sMXDOBcc-b2cHn1_5zlfSDMCR0_-41qJQRrMehH78mi-T6pmkLcWecT_d_ybCGIJI429odVCi3kopWQNsOxEo_i6ipOQu-8GjT3HA4n1dk3kkewtw6MjkYa7ly3mazNCBKUZzv5pM3rSu2Ksu3g7jg&fbclid=IwAR3QvnW-QAmhxfAWnsQrZCib4M_Azco7rKl6Xm5I-Y8rTdcfOzrYEaLoJ94]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։ Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ այլ տարբերակ չի եղել, քաղաքացին արձագանքեց՝ ինչպես կարող էր այլ տարբերակ չլինել․ «Տարբերակ միշտ լինում է, բոլոր իրավիճակներում»,-նշեց նա: Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ փրկվել է մի քանի հազար զինվորի կյանք, քանի որ նրանք կընկնեին շրջափակման մեջ, երթի մասնակիցն արձագանքեց՝ դա անտեղյակ մարդու հայտարարություն է։ Նա նշեց՝ գյուղացին է սահման պահում, թուրքի հետ սահման է գծում․ «Պետականություն չկա»,-նշեց նա։ Հարցին էլ՝ այս ճանապարհով կկարողանա՞ն հասնել Փաշինյանի հրաժարականին, քաղաքացին արձագանքեց, թե այժմ դա է ճանապարհը, և եթե Փաշինյանը մի քիչ արժանապատվություն ունենա, կհեռանա։ Հիշեցնենք, որ քաղաքացիները Երևանի Կասյան փողոցից «Արժանապատվության երթով» շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր