1602 դիտում
15:26 03-12-2020
Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը. ՀՅԴ
Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:
Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ:
Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:
Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը:
· Քուվեյթի Ազգային կառույցներ
· ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
· Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն
· ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն
· ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն
· Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն
· ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ
ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն
· ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ
· ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե
· Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ
· ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե
· ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե
· ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
· ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
· Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր
· Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն, Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական
ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի
Մասնաճյուղ
· Թեհրանահայ 17 միություններ
· ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե
· Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն
· ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն
· ՀՅԴ Անգլիայի շրջան
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
658 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար