Շևչենկոյի անվան դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչների դեմ են դուրս եկել նրա կողմնակիցները մի քանի ծնողների հետ. Tert.am
Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում որոշ մանկավարժներ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրաժարականը: Մի խումբ ուսուցիչներ էլ որոշ ծնողների հետ միասին հանդես են գալիս ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:
Դասադուլ հայտարարած ուսուցիչները ծնողների ներկայությունը որակում են որպես սադրանք՝ կազմակերպված տնօրենի և նրա կողմնակիցների կողմից:
«Սա կազմակերպված սադրանք է, ծնողերին բերել են, սադրում են: Անհասկանալի է մի խումբ ծնողների պահվածքը մեր դպրոցում, ուղղակի նրանց կազմակերպված բերել են, բայց մենք էլ կոչով կդիմենք ծնողների, որ գան»,- ասաց բողոքի ակցիան կազմակերպած ուսուցիչներից Սարդարյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/School/2806662]այստեղ[/url]