1667 դիտում
16:26 04-09-2020
Ընդհանուր ներդրումը հասավ 777 միլիոն դրամի․ Շնող և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել․ ՀՏԶՀ
Շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների զարգացմանը միտված` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը, որի շրջանակում համայնքները հնարավորություն են ստանում խնդիրները լուծել սեփական ուժերով։ Ծրագրի հերթական արդյունքները գրանցվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Լոռու մարզի Շնող միավորված համայնքներում, որոնք նախօրեին ստացել են ընդհանուր 44 միլիոն 250 հազար դրամի տեխնիկա։ Հայտնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։
Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ Գլաձոր համայնքը ստացել է մեկ աղբատար մեքենա` ետևի բարձիչով, Իսկ Շնողին տրամադրվել է երրորդ քարշակ դասի մեկ անիվավոր տրակտոր։
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում համայնքներն այս տարի արդեն ստացել են ավելի քան 777 միլիոն դրամի տեխնիկա, միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում նախատեսվում է ևս 516 միլիոն դրամի տեխնիկայի տրամադրում։ Նույն նպատակի համար ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրում էլ նախատեսվում է մինչև տարեվերջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3191 դիտում
20:34 12-08-2020
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1866 դիտում
13:59 25-01-2021
Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 մլն դրամի տեխնիկա են ստացել. ՀՏԶՀ
Այս բաժնից
646 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
475 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
592 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ