211652_close_icon

Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է 17 տարվա իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ, կարծում եմ՝ այնտեղ միայն ուրախ կլինեն. Ռաֆայել Հովհաննիսյան

views-count7406 դիտում article-date 01:18 11-12-2020
Հարգելի ընկերներ, 17 տարի շարունակ «Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդումները համագործակցել են ՀՀ ԱԳՆ-ի հետ և միասին իրականացրել բազմաթիվ ծրագրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը: «ՀՀ ԱԳՆ-ն իրավամբ կարելի է համարել մեր հեռուստանախագծերի աջակիցն ու համահեղինակը, քանի որ առանց այդ պետական հաստատության օժանդակության, մենք չէինք կարողանա կյանքի կոչել այն հսկայածավալ ծրագրերը, որոնք դիտում են հայերն ամբողջ աշխարհում: Հայտնում եմ իմ խորհին երախտագիտությունը ԱԳՆ բոլոր նախարարներին, դեսպաններին և աշխատակիցներին այդ 17 տարիների համատեղ աշխատանքի համար: Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ: Կարծում եմ, այնտեղ միայն ուրախ կլինեն, քանի որ ես համարձակվելով պատասխանել Ալիևին՝ խախտեցի այսօրվա հայկական դիվանագիտության սկզբունքները: Շնորհակալություն»,- գրել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր