3570 դիտում
18:22 10-12-2020
Կարմիր Խաչը դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել
[url=https://artsakhpress.am/arm/news/136026/?fbclid=IwAR2vXVX2NCpmm2jYJO11JVhnb1uV179IEha04UrL7sTvOopuB5wjWp9vRlI]ԱՐՑԱԽՊՐԵՍ[/url]-ը գրում է. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 9-ից սկսել է Կովսականի (Զանգելան) հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին:
«Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ որոնողական աշխատանքները»,- ասաց Աբգարյանը:
Հարցին, թե ինչու այսքան երկար չէր իրականացվում որոնողական աշխատանքն այդ հատվածում, Աբգարյանը պատասխանեց, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության չէին կարող որևէ բան անել:
Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը հավաքվածների խմբի հետ անցկացրել է փակ հանդիպում Էջմիածնի զորամասում:
Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում:
Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Կովսականի (Զանգելան) հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
11:41 11-03-2021
Հադրութի և Վարանդայի ուղղությամբ իրականացվում են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ
23684 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
Այս բաժնից
784 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել