1148 դիտում
17:32 10-12-2020
Գիտաժողով-դպրոցը մեկ հարկի տակ կհամախմբի կայացած մասնագետներին և երիտասարդներին
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը /ԳԿՄԿ/ դեկտեմբերի 11-13-ը, համախմբելով գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների, գիտնականների, ասպիրանտների և մագիստրանտների, կազմակերպում է «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների գիտաժողով-դպրոց:
Ծրագիրը Գիտ. կոմիտեի աջակցությամբ նախատեսված է եղել իրականացնել դեռ մարտ ամսին, սակայն համավարակի և երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով հետաձգվել է:
Նախատեսվող գիտաժողով-դպրոցի ընթացքում զեկուցումներով հանդես կգան դասախոսներ, ասպիրանտներ ու մագիստրոսներ, գիտության տարբեր ոլորտներում կայացած գիտնականներ:Գիտաժողով-դպրոցը մասամբ հեռավար է անցկացվելու՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ հետաքրքրվողների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, մասնակցելու աշխատանքներին: Գիտաժողով-դպրոցը միտված է մեկ հարկի տակ համախմբելու երիտասարդներին ու կայացած մասնագետներին, որոնք հնարավորություն կունենան հագեցած օրակարգով բովանդակալից ու թիմային քննարկումներ կազմակերպել՝ ուղենշելով երկրի գիտական հնարավորություններն ու գիտական միտքը:
Գիտաժողովի բացումը կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում:
«Մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի փորձառու գիտնականները կարողանան իրենց գիտելիքները հաղորդել երիտասարդ սերնդին»,- ասում է կազմկոմիտեի անդամ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ գիտաժողով-դպրոցն իր աշխատանքները կշարունակի փոքր խմբով՝ դեմ առ դեմ ձևաչափով:
Նմանատիպ նյութեր
940 դիտում
20:45 21-07-2016
Արդեն 2-րդ անգամ ԵՊՀ-ում անցկացվում է գիտաժողով, որի մասնակիցները կոչված են օգնելու օգնող մասնագետներին
8665 դիտում
18:17 21-11-2016
PR Group-ի նոր նախագիծը կհամախմբի հայ դիզայներներին
1026 դիտում
16:07 23-10-2021
«STARMUS VI»-ը աշխարհի տարբեր երկրներից կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներներների և արվեստագետների
Այս բաժնից
697 դիտում
13:44 04-01-2025
Հայաստանում հրապարակվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փաթեթի նախագիծը
751 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան