2007 դիտում
17:27 09-12-2020
Կեղծ հեռախոսահամարներից զանգեր են կատարվում պատգամավորների և Կառավարության անդամների՝ տարածելով սպառնալիք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով (օրինակ +37494663096, 091805319, +37489648700, +37458913321, 088004418, 088007777, 093669120, 094560966) զանգեր են կատարվում տարբեր քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ու ՀՀ Կառավարության անդամների՝ օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից և հավաստում, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում համանման նախաձեռնությունների հեղինակների ու իրագործողների նկատմամբ ձեռնարկվելու են օրենքով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինչպես վերը նշված, այնպես էլ այլ հեռախոսահամարներից շատերի ուսումնասիրության արդյունքում նկատվում է նաև ադրբեջանական հաքերային խմբերի մասնակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ հորդորում է տուրք չտալ նմանատիպ հեռախոսազանգերի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, չձևավորել խուճապային տրամադրություններ և համանման կասկածելի երևույթների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել պետական իրավասու մարմիններին:
Նմանատիպ նյութեր
2217 դիտում
15:50 02-10-2020
Խուճապ առաջացնող զանգեր ու կեղծ լուրեր ստացվում են նաեւ ՀՀ-ում ու Արցախում գործող հեռախոսահամարներից. ԱԱԾ
21068 դիտում
16:20 10-02-2020
Հայաստանում տասնյակ բաժանորդներ զանգեր են ստացել օտարերկրյա հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն իրազեկում է
Այս բաժնից
940 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1141 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել