211652_close_icon
views-count41571 դիտում article-date 18:17 08-12-2020

Հրազդանի ու Գորիսի ճանշինների պատասխանատուների անգործության հետևանքով Հրազդանում և Գորիսում ճանապարհներին տիրում է բարձիթողի վիճակ. պատճառը՝ մերկասառույցն է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մինչ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները վարեն ձմեռային անվադողերով, որոշ մարզերում ձյունն արդեն դժվարանցանելի է դարձրել ճանապարհները ու պատճառը նշված ճանապարհահատվածը սպասարկող ճանշինի անգործությունն է: Եթե Սիսիանի, Մեղրիի, Աբովյանի, Չարենցավանի վարչական տարածքներն սպասարկող ճանշինականները սրտացավ մոտեցում են ցուցաբերում և ողջ գիշեր կատարում են իրենց կողմից սպասարկվող տարածքներում ճանապարհների մշակման աշխատանքներ, ապա Հրազդանի և Գորիսի ճանշինականները, ինչպես ժողովուրդն է ասում՝ ուղտի ականջում քնած են և չեն բարեհաճում անգամ մի բուռ աղ ու ավազ շաղ տան իրենց կողմից սպասարկվող ճանապարահներին: Վարորդները այս դեպում հույսները պետք է դնեն իրենց վրա, մինչև Հրազդանի կամ Գորիսի ճանշինականները կհասկանան, որ եթե կառավարությունը իրենց գումար է հատկացնում, ապա այն պետք է օգտագործվի իր նպատակին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր