Վերջին 3 օրերին հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառը մերկասառույցն է ու որոշ ճանշինների թերի աշխատանքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին 3 օրերին Երևանում և մարզերում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վերահսկողության տակ դրված որոշ ճանշինների անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարձիթողի վիճակ է Երևանից դուրս եկող մարզային ճանապարհների մեծ մասում, մասնավորապես՝ Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակից մինչև Ապարան տանող հատվածում, Արագած–Արթիկ, Հրազդան–Չարենցավան ճանապարհներին, Չարենցավանի գրեթե բոլոր ճանապարհներին, այդ թվում՝ քաղաքի մեջ, Արմավիր–Գյումրի–Արագածավան ճանապարհներին։
Սյունիքի մարզի Սիսիան–Գորիս ճանապարհահատվածը մասամբ դժվարանցանելի է, քանի որ բուքը իր «սև գործն» է անում։
Արարատի մարզից դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհահատվածներում տեղի ճանշինները, այդ թվում՝ Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, աշխատում են բավականին լարված, բայց բուքը և քամին րոպեներ անց ճանշինականների կողմից մաքրված ճանապարհները լցնում են ձյան շերտով։
Սևան–Դիլիջան–Իջևան–Բերդ ճանապարհները անցանելի են, սակայն դա պետք է վարորդներին հույս չտա․ իրենք էլ իրենց հերթին պետք է երթևեկեն ձմեռային անվադողերով։
Այս 3 օրերի ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ ակնհայտ է, որ պարեկային ծառայությունը մեղավորություն չունի։
Հիմնական մեղավորը որոշ «վայ» ճանշիններն են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։