211652_close_icon
views-count78432 դիտում article-date 22:56 12-01-2022

Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավանի հատվածում բարձիթողի վիճակ է. պատճառը ճանապարհի մերկասառույցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1 ժամից ավելի է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց արդարացի վրդովմունքն են հայտնում, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավան գյուղի տարածքից չեն կարողանում տրանսպորտային միջոցներով երթևեկեն, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի միջոց չի ձեռնարկում ճաապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, որպեսզի փորձեն հնարավորության սահմաններում օգնեն վարորդներին՝ դուրս գալ «սառցե շրջափակումից»։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր