Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով
Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ուղերձով էր հանդես եկել Ն․Ս․ Օ․ Տ․ Տ․ Արամ Ա կաթողիկոսը՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով հրաժարական տալ։