2101 դիտում
16:43 01-12-2014
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներն ու ուսանողները հյուրընկալվեցին ՀՀ ԱԺ-ում
Դեկտեմբերի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներին ու ուսանողներին: Հյուրերը մասնակցել են ԱԺ քառօրյա նիստին, որից հետո նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով հյուրերին՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը եւ նշել, որ ինքը մասնակցություն է ունեցել Հայաստանում համալսարանի հիմնադրման գործում: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպմանը ներկա երիտասարդներից շատերը ապագայում կընտրեն քաղաքական ուղին, եւ այս այցն այդ առումով յուրօրինակ դաս կլինի նրանց համար: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԱԺ քառօրյա նիստերի անցկացման ընթացակարգը, օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունները: Նա կարեւորել է երիտասարդների դերն ու մասնակցությունը առավել հզոր ու կայացած պետություն ունենալու գործընթացին:
Երիտասարդներին հետաքրքրող հարցերը բազմաբնույթ են եղել: ԱԺ փոխնախագահը պատասխանել է բոլոր հարցադրումներին եւ ներկայացրել իր դիտարկումները: Տիկին Նաղդալյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին, ԵՏՄ անդամակցությունից հետո մեր երկրում իրականացվող հարկային վարչարարությանը, սպասվող տնտեսական բարեփոխումներին, վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին եւ այլ հարցերի:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության եւ բարձրացված խնդիրների վերաբերյալ իր նկատառումները հանգամանալից ներկայացնելու համար:
Հանդիպման ավարտին ուսանողները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Հերմինե Նաղդալյանի հետ:
Նմանատիպ նյութեր
3092 դիտում
23:28 05-10-2018
Ինչպե՞ս ունենալ հետազոտահեն կրթություն բուհերում․ քննարկում են դասախոսներն ու փորձագետները
1204 դիտում
12:45 31-10-2024
Կխաթարվի բուհի բնականոն գործունեությունը. Ագրարայինի դասախոսներն ու ուսանողներն ակցիա են անում
Այս բաժնից
1120 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1165 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
889 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան