Պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն․ նախագիծ
                        Կառավարությունը պատրաստում է որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվելու են: 
Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործադիրի արդեն հաջորդ նիստին դե յուրե այդ որոշումը կընդունվի: 
Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին դիմելով, ընդգծեց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր չպետք է առաջանա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

