211652_close_icon
views-count1988 դիտում article-date 22:34 02-12-2020

Արա Սաղաթելյանին զրպարտելու համար «ֆեյքերի» ֆաբրիկայի Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով. այն կուղղվի զինվորների ապահովագրության հիմնադրամին. «Փաստինֆո»

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ընդդեմ քաղաքացի Տարոն Չախոյանի։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/12/02/%D4%B1%D6%80%D5%A1-%D5%8D%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A9%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%C2%AB%D6%86%D5%A5%D5%B5%D6%84%D5%A5%D6%80%D5%AB%C2%BB-%D6%86%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%8F%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6-%D5%89%D5%A1%D5%AD%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%81-%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%BE%D5%AB-3-%D5%B4%D5%AC%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D5%BE-%D4%B1%D5%B5%D5%B6-%D5%AF%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%BE%D5%AB-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6/1105992?fbclid=IwAR0oNNU97iH6lGAT9Gypr0Bh4La5NHWvxnfoPiMqeiKm6yrtdVwdCcG0Gt4]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ նշելով, որ համացանցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Տարոն Չախոյանի կողմից վարվող ֆեյսբուքյան էջում և ԶԼՄ-ներում հրապարակվել են Արա Սաղաթելյանին զրպարտող և վիրավորող տեղեկություններ, ինչի առնչությամբ էլ կներկայացվի դատական հայց՝ հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջներով։ Բացի դա՝ կներկայացվի նաև գումարային պահանջ օրենքով նախատեսված առավելագույն չափով, այսինքն՝ զրպարտության համար 2 մլն դրամի չափով, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամի չափով։ «Ստացվելիք գումարները նպատակաուղղվելու են զինծառայողների հիմնադրամին։ Գումարային ակնկալիք անձամբ պարոն Սաղաթելյանը չունի։ Տվյալ գումարները նպատակաուղղվելու են հանուն զինվորների առողջության ապահովման»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին պարզ և հստակ է մտադրությունը՝ քաղաքացիական դատավարության կարգով զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելու համար հայց ներկայացնելը։ Մեկ այլ հաղորդմամբ՝ պահանջ կդրվի քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար։ Հիշեցնենք, որ պատերազմի օրերին օրակարգում կրկին հայտնվել էր «ներքին թշնամիների, դավաճանների» կեղծ թեզը՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ թիրախավորելով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Մասմավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը, որը հայտնի է որպես իշխանության «ֆեյքերի» ֆաբրիկայի «ղեկավար» ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե «Արա Սաղաթելյան» անունով էլեկտրոնային հասցեից այլ էլեկտրոնային հասցեների նամակներ են ուղարկվել՝ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ որոշակի գրառումներով։ Սաղաթելյանին վարկաբեկող Չախոյանի տարածած տեսանյութի կեղծ լինելու մասին անմիջապես հայտարարեցին նաեւ անկախ փորձագետները։ Մասնավորապես՝ Ալեքսեյ Չալաբյանը դեռեւս նոյեմբերի 9-ին հայտարարեց, որ հասարակ վերլուծությամբ արդեն պարզ է Սաղաթելյանին վերագրվող նամակների կեղծ լինելը։ « Ինչ-որ մութ, կամ ավելի ճիշտ մԱԶութ ուժեր սարքել են ներքաղաքական վիդեո, որին սկզբից ես էլ քիչ էր մնում ինքս հավատայի։ Եվ որին հավատացել են տեխնիկապես և մեդիագրագետ ֆրենդերս», - արձանագրել էր Չալոյանը ու ավելացրել. «Եթե նայենք այս հոլովակի նշված վայրկյաններին ու ուշադրություն դարձնենք նամակների ամսաթվերին, կտեսնեք սենց ամսաթվեր՝ 0:22 "5 Nov 2020, 21:03" 0:53 "We, 28 Oct, 07:23" 1:00 "2 Nov 2020, 00:49"։ Այլ կերպ ասած՝ ամսաթվերի ֆորմատը տարբերվում է, նամակից նամակ։ Gmail-ը միշտ շաբաթվա օր է դնում այստեղ, մինչ ամսաթվի մնացած մասը»։ Բացի այդ՝ Gmail-ը շաբաթվա օրը 3 տառանոց հապավումով է նշվում՝ "Wed" ոչ թե երկտառ "We" ինչպես ֆեյք վիդեոյում»։ Չկա նույն էջում, ինտերֆեյսի նույն հատվածում ամսաթիվ ֆորմատի նման անհամապատասխանության «բնական» բացատրություն, ինչից կարող ենք պնդել, որ Էջի պարունակությունը ձեռքով ձևափոխվել է։ «Ուշադիր նայեք՝ 00։15, 00։50, 00։58 վայրկյաններին տեղի ունեցող «անցումներին»։ Ամեն նամակ բացելուց, ու կտեսնեք, որ պատկերը թռնում է, նկարահանման անկյունը փոխվում է, ու ոչ էլ առանձնապես փորձել են թաքցնել մոտնաժի հետքերը։ "Пипл схавает?"»,-գրել էր Չալաբյանը։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում ստուգել ովքեր և ինչ կողմերի դրդմամբ են պատերազմական իրավիճակում ներքաղաքական բախումներ հրահրում, հայերին հանում հայերի դեմ, և ովքեր էին իրականում վերջին բառերով հրապարակավ արտահայտվում երկրի ղեկավարի, առաջին տիկնոջ, իրենց զավակի և ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասին, դա վերագրելով այլ մարդու», - նշել էր նա։ «Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու», - հայտարարել է ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը` նշելով, որ իրեն վերագրվող կեղծ նամակների տարածումը հետապնդում է քաղաքական նպատակներ: Նկատենք, որ պատերազմի առաջին օրերից Արա Սաղաթելյանը գտնվում էր Արցախում։ Արա Սաղաթելյանը պետական դավաճանություն էր որակել պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ: Նշենք, որ հենց նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ Փաշինյանի դավաճանության մասին։ Այսինքն՝ հասարակական, տեղեկատվական դաշտում կշիռ ու հեղինակություն ունեցող անձանց զրպարտելու ուղղությամբ իշխանության ֆեյքերը սկսել էին գործել ավելի վաղ՝ նրանց հնարավոր զարգացումներից հետ պահելու համար։ Կեղծիքը շատ արագ բացահայտվեց ու Արա Սաղաթելյանը հայտարարել է, որ հետամուտ է լինելու, որ զրպարտություն տարածողները ենթարկվեն պատասխանատվության։

Նմանատիպ նյութեր