1851 դիտում
13:42 10-01-2021
Ավելի քան 48 հազար փախստական Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/10/kharabakh/3491245]tert.am[/url]-ը գրում է. Ավելի քան 180 փախստական վերջին օրվա ընթացքում ՀՀ-ից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, նրանց ընդհանուր թիվը, ըստ ռուս խաղաղապահների, գերազանցել է 48 000-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, նրանք Լեռնային Ղարաբաղի իրենց տներն են վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 փախստական: Ընդհանուր առմամբ, 48 241 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: «Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա հսկողություն և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն»,- նշել են ռուսաստանցի զինվորականները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1681 դիտում
10:54 30-11-2020
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ
1569 դիտում
15:00 27-12-2020
Վերջին օրվա ընթացքում ավելի քան 490 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
2186 դիտում
13:40 17-01-2021
Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 638 փախստական
Այս բաժնից
505 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
382 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
721 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել