211652_close_icon
views-count2070 դիտում article-date 09:26 30-11-2020

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել

ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է [url=https://ria.ru/20201130/gospital-1586891826.html?fbclid=IwAR1eM-wuvRWJe_-AvZYjxaBxw1BohqGxlJ11t3erqZ_cGxWClSVQD5UBQT8]ria.ru[/url]-ն: ԼՂ-ում բժշկական բրիգադի պետ Յարոսլավ Իվանովը լրագրողներին հայտնել է, որ դաշտային հոսպիտալի տեղակայումն ավարտված է։ «Առաջին հերթին մենք կենտրոնանալու ենք խաղաղապահ զորակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու վրա։ Նաև պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։

Նմանատիպ նյութեր