Պուտինն ակտիվ հեռախոսազրույցների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ հեռախոսային կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է [url=https://tass.ru/politika/10114111]tass.ru[/url]-ն։
«Մենք նախագահի ո՛չ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին ենք տալիս պաշտոնական տեղեկություններ»,- հավելել է նա՝ նշելով, որ «այս շրջանում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինքը (Պուտինը) ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»: