211652_close_icon
views-count1344 դիտում article-date 14:24 27-11-2020

Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին: Այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակի [url=https://www.diplomatie.gouv.fr/fr/dossiers-pays/armenie/evenements/article/haut-karabagh-declaration-de-la-porte-parole-26-11-20]հայտարարությունում[/url], որում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի ընդունմանը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համաձայնեցված լուծման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այդ բանակցությունների ելքը չի կարելի նախապես և միակողմանիորեն որոշել»,- ասված է հայտարարությունում: Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշում է, որ այսօր իր առաջնային խնդիրը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։ «Ֆրանսիան նախկինի պես հավատարիմ է հակամարտության կայուն կարգավորման հասնելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության հարգման պահանջները։ Ֆրանսիան այսուհետ ևս կանի հնարավորը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

Նմանատիպ նյութեր