1926 դիտում
11:17 27-11-2020
Պոռոտախոսությամբ կամ ճղճղան հռետորաբանությամբ նման հակառակորդին հաղթելն անհնար է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Ճիշտ են ասում, որ երկիրը պետք է իր մեջքն ուղղի, որ հնարավոր չէ մշտապես լինել դեպրեսիայի մեջ, որ պետք է շարունակել ապրել: Բայց դրա հաճար անհրաժեշտ է ընդունել իրողությունները: Իսկ իրողությունը կարելի է ձևակերպել շատ կարճ, մենք պարտվել ենք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատերազմում: Երբեմն լսում եմ՝ նման ուժեղ հակառակորդին պարտվելն ամոթ չէ: Եթե խոսքը լիներ, ասենք, ֆուտբոլի մասին, ապա այդ արդարացումը միանգամայն ընդունելի կլիներ: Բայց պատերազմը սպորտային խաղ չէ՝ խոսքը հազարավոր երիտասարդ կյանքերի, տասնյակ հազարավոր մարդկանց տառապանքների և տարածքների կորստի մասին է: Այստեղ դու կա՛մ պետք է քո թշնամուց ուժեղ լինես [բնականաբար, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, դիվանագիտական առումով], կամ էլ, ռազմավարական մտածողություն և քաղաքական ճկունություն ունենալով, խուսափես պատերազմից: Պոռոտախոսությամբ կամ ճղճղան հռետորաբանությամբ նման հակառակորդին հաղթելն անհնար է:
Ինչու է կարևոր ընդունել մեր պարտությունն այս պատերազմում: Որովհետև, եթե մենք պարզապես ասենք՝ «դե եղել-պրծել է՝ կյանքը շարունակվում է», դա կնշանակի, որ մենք պատրաստ չենք հաջորդ պատերազմին, որը, վստահ եմ, սարերի հետևում չէ: Դեռ առիթ կլինի խոսելու այն մասին, թե որ ոլորտներում և ինչու մենք պատրաստ չէինք այս պատերազմին և, հետևաբար, պատրաստ չենք նաև հաջորդին: Եթե կարճ, ապա ոչ մի ասպարեզում պատրաստ չէինք, և դա, իհարկե, միայն վերջին 2,5 տարվա խնդիր չէ:
Բայց կա մի խնդիր, որը սրվել է հենց հեղափոխությունից հետո՝ հասարակության պառակտվածությունը: Պատերազմի ժամանակ, որքան էլ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ հորդորում էին վերջ տալ «սև- սպիտակ», «նախկին-ներկա» բանավեճին, այն բռնկվում էր ամեն վայրկյան և ուզած-չուզած տեղափոխվում էր խրամատ ու անգամ հրամանատարական կետեր: Չէի ասի, որ դա պարտության հիմնական պատճառն էր, բայց փաստ է, որ 2,5 տարի իշխանության կողմից և առաջին հերթին վարչապետի բուռն, պոպուլիստական ելույթներով հրահրվող հիստերիան և փսիխոզը ստեղծել էր այնպիսի մթնոլորտ, որում հնարավոր չէր զարգացնել պետությունը, բանակը, տնտեսությունը:
Հասարակության պառակտումը սրվել է հատկապես պատերազմից հետո: Բանն այն է, որ նրանք, ովքեր 2018 թվականին ձայն են տվել դիլետանտին և պետության կառավարմանը բացարձակապես անտեղյակ մարդուն [իսկ քաղաքացիները ձայն են տվել, անշուշտ, Փաշինյանին, ոչ թե «Իմ քայլին»], նրանք չեն կարող ընդունել, որ իրենց ընտրությամբ անուղղակիորեն նպաստել են այսօր ստեղծված ողբալի վիճակին: Դա նրանց համար հոգեբանորեն դժվար է, և նրանք շարունակում են պնդել իրենց կռապաշտական թեզերը, որպեսզի սխալը չխոստովանեն և իրենց բաժին պատասխանատվությունը չստանձնեն: Ինքնապաշտպանության բնազդը դրդում է նրանց նախ՝ պարտության մեջ մեղադրել բոլորին, բացի վարչապետից, երկրորդ՝ թշնամի համարել բոլոր նրանց, ովքեր այդ կռապաշտությունից դուրս են: Հենց որ Փաշինյանը փոխարինվի որևէ այլ վարչապետով [կարևոր չէ, թե ով՝ մի քանի ամիս՝ մինչև ընտրությունները կլինի այդ պաշտոնում], պառակտման խնդիրը կմեղմվի, կրքերը կհանդարտվեն: Ներկայիս վարչապետն է այսօր «պառակտման հարուցիչը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
40807 դիտում
09:50 15-10-2020
ԱՅՈ, ԱՅՍՊԻՍԻՆ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ. ՆՐԱՆ ՀԱՂԹԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1883 դիտում
22:19 19-07-2022
Ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն, իհարկե անհնար կլինի. «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Այս բաժնից
1213 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
541 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»