«Բարսելոնան» և «Նապոլին» արձագանքել են Մարադոնայի մահվան լուրին
«Բարսելոնան» և «Նապոլին» արձագանքել են Մարադոնայի [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/25/1171811/]մահվան [/url]լուրին:
«Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Դիեգո», նշված է կատալոնական ակումբի թվիթերում:
Մարադոնան «Բարսայում» հանդես է եկել 1982-1984 թվականներին, նրա կազմում դարձել Իսպանիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, Լա Լիգայում մասնակցել 36 խաղի, դարձել 22 գոլի հեղինակ:
«Նապոլին» իր թվիթերում գրել է. «Հավերժ: Ցտեսություն, Դիեգո»:
Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին: Իտալական ակումբի կազմում երկու անգամ դարձել է երկի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի Գավաթը: