Հանկարծամահ է եղել Դիեգո Մարադոնան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնան:
Տարբեր աղբյուրներով, Մարադոնայի մահվան պատճառ է դարձել ինֆարկտը:
Մարադոնան համարվում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: Հանդես է եկել «Նապոլի» և «Բարսելոնա» ակումբներում: Արգենտինայի հավաքականի կազմում 1986 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն և մրցաշարի լավագույն խաղացող: