4707 դիտում
16:59 25-11-2020
Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի ՌԴ ՊՆ-ի նկատմամբ
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանության և քաղաքացիական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների, Վլադիմիր Պուտինի վարչակազմի հետ կապված դաշնային պետական ունիտար ձեռնարկություններից մեկի, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի շրջանի՝ Ներքին գործերի կենտրոնական վարչության դատաբժշկական կենտրոնի դեմ. այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20201125/minoborony-1586251157.html]ria.ru[/url]-ն, որը ծանոթացել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից պատրաստվող պատժամիջոցների նախնական ցուցակին:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր միջոցառումները կապված են սահմանափակումների հետ, որոնք, նախագծի համաձայն, նախատեսված է ներկայացնել ընդդեմ 89 չինական ընկերությունների, ավիացիոն, հրթիռատիեզերական և ատոմային, գործիքների և շարժիչների կառուցման ոլորտների 28 ռուսական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական կենտրոնների:
Մասնավորապես ցուցակում կարող են հայտնվել հեռանկարային զինատեսակների ստեղծմամբ զբաղվող «Ռոսատոմ» պետկան կորպորացիան, «Ռոսկոսմոս»-ի երկու ձեռնարկություն, ինչպես նաև ուղղաթիռների և ավիաշարժիչների արտադրողներ, ավիացիոն նյութերի և օդային շարժի կազմակերպման համակարգերի մշակողներ և մատակարարներ:
«ՌԻԱ Նովոստի»-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցների հաստատման դեպքում ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն ռուսական ձեռնարկությունների հետ շփումների շարունակման համար հատուկ արտոնագիր ձեռք բերել:
Հիշեցնենք, որ նախօրեին Պետդեպարտամենտը հայտնել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի համաձայն՝ ռուսական երեք կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին:
Նմանատիպ նյութեր
905 դիտում
14:20 12-12-2014
ԵՄ-ը մինչև նոր գագաթաժողովը հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Ղրիմի նկատմամբ
3213 դիտում
11:56 22-12-2017
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի նկատմամբ
2511 դիտում
15:41 10-07-2020
Չինաստանը հայտնել է, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ
Այս բաժնից
1054 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2859 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1000 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում